Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանյան իրավապաշտպանները միավորվում են

Հայաստանյան  իրավապաշտպանները միավորվում են
26.01.2014 | 16:41

Հայաստանում միշտ չէ, որ առանցքային խնդիրների շուրջ իրավապաշտպանները կարողացել են միավորվել և արտահայտել միասնական դիրքորոշում: Այս ոլորտում էլ եղել է կարծիքների, պատկերացումների, մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի ձևերի բազմազանություն:

Եվ ահա ուրախալի լուր: Ըստ www. hahr.am կայքի՝ այս տարվանից Հայաստանում գործելու է Մարդու իրավունքների տունը, որի հովանու ներքո միավորվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 11 հասարակական կազմակերպություններ։

Հունվարի 24-ին Երևանում՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գրասենյակում, կայացավ Մարդու իրավունքների տան անդամ-կազմակերպությունների կողմից համաձայնության հուշագրի ստորագրումը։ Նրանց նպատակն է միավորել Միության անդամ հասարակական կազմակերպությունների ջանքերը և խթանել ինչպես անդամ ՀԿ-ների, այնպես էլ Հայաստանում գործող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող այլ ՀԿ-ների համագործակցությունը:

Միության անդամներն իրենց գրասենյակը պատրաստվում են բացել ապրիլ ամսից։ Յուրաքանչյուր ոք, ում իրավունքները այս կամ այն ոլորտում խախտվել են, կարող է դիմել Մարդու իրավունքների տուն՝ տեղեկատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու համար։
Մարդու իրավունքների տան անդամ կազմակերպություններն են․
«Հելսինկյան ասոցիացիա», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», ««Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Դեմոկրատիան այսօր», ««Շահխաթուն» կանանց, ժողովրդավարության աջակցության» ՀԿ, «Իրավունքի գերակայություն», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հավասար իրավունքների ապահովում»։

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ